14 Մայիսի, 2017

Քիչ առաջ սովորության համաձայն ընտրատեղամասը բացվելուն պես Մուշեղ Իշխանի անվան դպրոց մուտք գործեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշել է , որ քվեարկել է հանուն կայունության: Դիտարկմանը, թե արդյոք Տարոն Մարգարյանն է ապահովում այդ կայունությունը, ոստիկանապետը արձագանքել է չմանրանանք: Անդրադառնալով ԵԼՔ-ի հայտարարությանը, թե անհրաժեշտ է ՀՀԿ շտաբերի մոտ ոստիկաններ հերթապահեն, Վլադիմիր Գասպարյանն ասել է . «Մենք բոլոր շտաբերի մոտ ուշադիր ենք սկսած ՀՀԿ-ից, վերջացրած Ծիրանի՞, հա՞, «Երկիր Ծիրանի»:

Լրահոս