Գյումրիի նախկին քաղաքապետ, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին կրկին ասպարեզում է հայտնվել: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով օրերս Գյումրիում աղմկալի դեպք է եղել. Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը, մտել է իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան եւ ծեծի ենթարկել աշխատակիցներին:
Ավելին «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ս. Ղուկասյանի կողմից դաժան ծեծի ենթարկվողների մեջ է եղել նաեւ մի երիտասարդ, որի քեռին «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանն է: Գյումրիում տարածված լուրերի համաձայն երիտասարդ տղայի աչքը այն աստիճանի է վնասվել, որ նա կանգնած է կուրանալու վտանգի առջեւ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
5