Որևէ հաշվեհարդար չի կարող լինել, որովհետև հաշվեհարդար տեսնողը կամ ընդունողը ժողովուրդն է, ժողովուրդը իր որոշումն ընդունել է հունիսի 20-ին: Այս մասին հայտարարել է ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանելով Սյունիքում համայնքապետերի ձերբակալման ու կալանավորման մասին հարցին:
«Իրավապահ համակարգն իր գործն է անում, և ես չեմ կարծում, որ այստեղ քաղաքական միջամտության կարիք կա կամ իմ մեկնաբանության խնդիրը կա։
Թե իրավապահներն ունեն փաստեր, որի արդյունքում որևէ մեկը պիտի ձերբակալվի կամ կալանավորվի, ուրեմն պիտի կալանավորվի»,- ասել է Պապիկյանը։
2