«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ աշխատակազմն այս օրերին խառն է, նախկինները սենյակներն են դատարկում «ոչ մի աթոռ» հակված չեն թողնել նորերին։ Ըստ մեր աղբյուրների անգամ սենյակների կահավորման հարցով զբաղվում է Փաշինյանը։ «Իմ քայլն» առաջին հարկից կբարձրանա «էլիտար» հարկ դահլիճի կողքի աշխատասենյակները․ դեռ որոշված չէ, թե որ թեւում։
Բացի 27 նոր պատգամավորների դարդուցավից աթոռներ, համակարգիչներ, ավտոմեքենաներ, գլխացավանք է նաեւ լրագրողների հավատարմագրումը 1-շաբաթյա ժամկետում։ Նախորդ տարիներին տեւում էր 1 ամիս։ Ընդ որում, դա արվում է քարի դարի սկզբունքով առձեռն 2 լուսանկար, խմբագրությունից կնքված հայտ ԱԺ ընդունարանի արկղի մեջ, սկզբում նամակների բաժին, հետո լրատվական, թղթապանակ սարքել, բեյջեր տպել, մինչդեռ կարելի էր համացանցի միջոցով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում