«Իմ քայլի» մեր աղբյուրները նշում են, որ Գագիկ Ջհանգիրյանի համար պաշտոնի որոնումները դեռ շարունակվում են։ Ճիշտ է գլխավոր դատախազի թեման կարծես արդեն փակ է, բայց կարծես թե ՍԴ ապագա դատավորի ռեալ թեկնածու է։
Ի դեպ, նույն աղբյուրն ասում է, որ ժամանակներ առաջ Ջհանգիրյանի թեկնածությունը բերել էին «Իմ քայլի» վարչություն` քննարկման, որպես ԲԴԽ անդամ «մերժում ստացավ»: Ինչո՞ւ։ «Վարչությունում շատերն էին դեմ, պատճառաբանությունն այն էր, որ ոնց պետք է վեր կենանք, պառլամենտում Ջհանգիրյան գովենք»:
Վահե Գրիգորյան կգովեն, Ջհանգիրյան` ո՞չ։ «Դե, համաձայնության չեկան, Ջհանգիրյանի թեկնածության նախաձեռնությունը վարչության ՀԱԿ-ի թեւի ժողովրդինն էր»: ՀԱԿ-ի թե՞ւ էլ ունեք, ովքե՞ր են։ «Դե, հայտնի է` Թորոսյան Արսենն է, Սիմիդը, Արայիկ Հարությունյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում