«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեկամ-հարազատները հերթով հեռանում են Հայաստանից։ Արգամիչին պատկանող «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Ամբիկ Գևորգյանը թերթի լրագրողին հայտնել է, որ ինքն այսօրվանից այդ ՍՊԸ-ի տնօրենը չէ լքում է Հայաստանը, մշտական բնակության է մեկնում Անգլիա։
«Դիմումս գրել եմ, վիզաս վերջապես եղել է։ Ընտանիքս, կինս, երեխաներս, թոռներս բոլորն արտասահմանում են, ես էի մնացել, ես էլ եմ գնում, վիզաս չէր լինում, թե չէ շուտ կգնայի»,- ասել է նա։ Ապա հաստատել է մեր տեղեկությունը, որ վերջերս Ռուսաստան է տեղափոխվել նաև նախկին վարչապետի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը։ Մշտակա՞ն բնակության։ «Այո, Ռուսաստանում է, էնտեղ ուզում է գործունեություն կատարի, էնտեղ էլ մնա»։ «Ազգովի» հեռանալու պատճառը, Գևորգյանի պնդմամբ, քաղաքական չէ, հավաստիացրել է, որ ինքն ընտանիքի համար է տեղափոխվում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում