mnews

17 Մարտի, 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Երևանի թիվ մեկ ընտրատարածքում առաջադրված թեկնածու Միհրան Պողոսյանի դեմ: Իհարկե ի սկզբանե էլ առանձնապես ոգևորություն չկար, բայց անցած շաբաթ այդ դժգոհությունն ավելի է մեծացել:

Պատճառը զոհված ազատամարտիկների մայրերին իր քարոզարշավի համար օգտագործելն է: Այդ միջադեպին ավելացել է նաև ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի դիտողությունը, որը նա արել է ամենայն հավանականությամբ ընտրություններին մասնակցող ուժերի հետ հանդիպման շրջանակում ՀՀԿ-ի գրասենյակում հյուրընկալվելու ժամանակ: Եվ հիմա ՀՀԿ-ի պատգամավորները խուսափում են Քանաքեռ-Զեյթուն համայնք գնալ այնպես, ինչպես գնում են մյուս ընտրատարածքները:

Այս շաբաթ ՀՀԿ-ի հիմնական քարոզարշավի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը եղավ թիվ 1 ընտրատարածքի վարչական շրջաններում Ավանում և Նոր Նորքում, բայց չգնաց Քանաքեռ-Զեյթուն, որտեղ հիմնականում ներկայացվում է Մ.Պողոսյանը:

Մեր տեղեկություններով, Կ.Կարապետյանը այնտեղ կգնա հաջորդ շաբաթ, երբ փոքր- ինչ մեղմված կլինի զոհերի մայրերին քարոզարշավի բերելու պատճառով առաջացած դժգոհությունը: Վարչապետը խուսափում է Մ. Պողոսյանի հետ հանդես գալ մտահոգություն ունենալով, որ նրա նկատմամբ դժգոհությունը կվնասի նաև իր իմիջին ու վարկանիշին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Լրահոս