«Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո նախարարությունում կադրային ջարդ, որպես այդպիսին, գրեթե չեղավ, սակայն կան կադրեր, որոնցից նորանշանակ նախարարը ցանկանում է օր առաջ ազատվել։
Մեր տեղեկություններով, այդ կադրերից մեկը ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանն է, որը համարվում է նախկին նախարար Սեյրան Օհանյանի «մարդը»։ Վիգեն Սարգսյանը մտադիր է կամաց-կամաց ազատվել Օհանյանի կադրերից։ Նույն աղբյուրի պնդմամբ, առաջիկայում Հայրապետյանին կհեռացնեն համակարգից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում