24 Օգոստոսի, 2021

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաք Երեւանում քննարկվում են Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեում («Ֆիզիկայի գիտավան») այգու տարածքում իրականացվող շինարարությանն ուղեկցող բիրտ դրսեւորումները: Իսկ ո՞վ կամ ովքե՞ր են թաքնված այդ գործընթացի հետեւում։ Պարզվում է դեռ վաղուց են շատ մարդիկ փորձ արել այդ հատվածում բազմաբնակարան շենք կառուցել, սակայն չի հաջողվել, գոնե Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը չի հաստատել նախագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի խորհրդական Դավիթ Ճգնավորյանի փաստացի «թույլտվությամբ» է եղել Ֆիզգարադոկի հողերի «հանձնումը»: Ըստ մեր տեղեկությունների Ճգնավորյանն ու Մարությանն են համարել, որ արժե Երեւան քաղաքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի այգու տարածքում շինթույլտվություն տալ:

Իսկ թե ովքեր են կառուցապատողները, դժվար է ասել, քանի որ նշվում է, թե մոսկվայաբնակ գործարարներ են, բայց, տարօրինակ զուգադիպությամբ, ընկերությունն օֆշորում է գրանցված: Եւ այս պայմաններում արդեն մի քանի օր է այգու տարածքում թեժ բողոքի ակցիաներ են իրականացվում, մարդկանց են բռնի բերման ենթարկում:

Իսկ ո՞վ է Ճգնավորյանը այդ համարձակը… Քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ նա Հայկ Մարությանի տան խոհանոցի դիզայներն է «Սֆերա» ընկերության հիմնադիրն ու գլխավոր դիզայները»:

Ավելի մանրամասն «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

Լրահոս