«Ժամանակ» թերթը գրում է.
«Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը իր մոտ է կանչել մարզի գյուղապետերին և խստիվ հրահանգել որևէ մասնակցություն չունենալ նախընտրական քարոզչությանը և գյուղացիներին չուղղորդել այս կամ այն թեկնածուի օգտին:
Նման մտահոգություն առաջացել է ՔՊ որոշ թեկնածուների բողոքներից հետո, ովքեր մարզպետի մոտ բողոքել են, որ գյուղապետերից շատերը աշխատում են այլ կուսակցությունների թեկնածուների համար, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:
ՔՊ-ում համարում են, որ եթե որևէ թեկնածու միջինից բարձր քվեներ ստացավ, ապա դա գյուղապետի կողմից այդ թեկնածուի օգտին իրականացված քարոզչության հետևանք պետք է դիտարկել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
10