15 Դեկտեմբերի, 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արցախի Հանրապետության զինվորական ղեկավար կազմում կադրային լուրջ փոփոխություններ են սկսվել: Չի բացառվում, որ առաջիկայում պաշտոնից ազատվի Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը Օգանովսկի Սամոն:

Դեռ օգոստոսին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է, որ մարտի 1-ի դեպքերից հետո տեսակետ էր շրջանառվում, որ այդ օրերին ներքաղաքական իրադարձություններին ներգրավվել է ոչ միայն բանակը, այլև զորք է բերվել Ղարաբաղից: Չի բացառվում, որ հիմա ՀՔԾ-ն նաև այս վարկածը ստուգի` ընդհուպ մինչև հարցաքննության հրավիրելով Արցախի պաշտպանական բանակի հրամանատարական կազմից 2008թ. պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձանց, այդ թվում Սամվել Կարապետյանին: Ու հավանական է, որ նրա սպասվող պաշտոնանկությունը կապված է լինելու հենց այս գործի հետ, որպեսզի հնարավոր լինի Կարապետյանին ևս հարցաքննել:

Մինչ այդ նկատենք` Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով երեկ աշխատանքից ազատվել է Արցախի ՊԲ նախարար Լևոն Մնացականյանը նշանակվելով Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: Նրա փոխարեն նշանակվել է Կարեն Աբրահամյանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լրահոս