12 Նոյեմբերի, 2019

 «Ժողովուրդ»-ը գրում է.

«Վարչապետի աշխատակազմի դեմ դատական հայցերը չեն դադարում, ավելին` հայցերի տեղատարափ է սկսվել:

Նոյեմբերի 7-ին դատարան է դիմել Գրետա Մելքոնյանը` պահանջելով, որ դատարանը պարտադրի վարչապետի աշխատակզմին` վերականգնել իրեն նախկին աշխատանքին և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումար` միջին աշխատավարձի չափով: Հոկտեմբերի 11-ին էլ Վարչական դատարան է դիմել Ռոզա Սահակյանը` պահանջելով աշխատանքից ազատման իր հրամանն անվավեր ճանաչել, իրեն վերականգնել աշխատանքում և հարկադիր պարապուրդի գումար բռնագանձել:

Ըստ թերթի` հոկտեմբերի 8-ին դատարան են դիմել Արփինե Բաղդասարյանը, Լուսինե Բասենցյանը, Կարինե Բաբաջանյանը, Մարգարիտա Պետրոսյանը, Սիլվա Ղազարյանը` դարձյալ պահանջելով, որ իրենց զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի աշխատակազմի ղեկավարի` 2019 թ. օգոստոսի 5-ի հրամաններն անվավեր ճանաչվեն և, որպես անվավերության հետևանք, զբաղեցրած պաշտոնին վերականգնեն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձն էլ բռնագանձեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս