6 Սեպտեմբերի, 2022

«Իրավունք» թերթը գրում է.

«Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ ազդարարեց, որ հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում է իր ստեղծագործական աշխատանքը: «Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Քաղաքապետը»,-հայտարարել է հանրությանը ժամանակին սեւերի ու սպիտակների բաժանող Մարությանը` անոնսավորելով, որ «քաղաքական թատրոնից ոտ-ոտ գնում է Սունդուկյանի անվան թատրոն»:

Շատերը շտապեցին եզրակացնել, թե վերջապես Հայկոն գնաց այնտեղ, որտեղից եկել է, ուղղակի, ավելի ճիշտ կլիներ Սունդուկյանի անվան թատրոնից էլ մի կանգառ իջներ եւ գնար կրկես:

Մինչդեռ «Իրավունքի» տեղեկություններով` մոնո-ներկայացումը բոլորովին էլ չի նշանակում, թե Հ. Մարությանը հրաժարվում է քաղաքական հավակնություններից: Ավելին` նա ձեռքի հետ փորձելու է մոռացնել տալ 2018–ի իրադարձություններին իր ունեցած «ներդրումը», իսկ ներկայացման արդյունքներով պայմանավորված` հստակեցնել, թե արդյոք իր շուրջ քաղաքական թիմ կձեւավորի` մասնակցելով Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս