«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը շարունակվում է մի շատ կարեւոր անվտանգային հարցի շուրջ ինչպես են Հայաստանի բջջային օպերատորներից «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցների ձեռքին, որոնք հայկական հեռախոսահամարներով զանգել են մեր քաղաքացիներին եւ ահաբեկել շատերին:
Հիշեցնենք, որ 2020թ.-ի հուլիսի 24-ին պատերազմից ամիսներ առաջ, ԱԱԾ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ եւ դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով (իբր կատարում են սոցհարցումներ ՀՀ-ում), հատկապես Զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ են ստանում: Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 եւ 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից:
Վերոնշյալ բջջային համարները «Վիվա ՄՏՍ»-ի կոդով հեռախոսահամարներ են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հետաքրքրվել է, թե արդյոք հեռախոսների քարտի վաճառքը օրինական է եղել:
«Փաստ է, որ հեռախոսահամարի գնման դեպքում անձը անձագիր է ներկայացնում, լրացվում են տվյալներ:
Ամբողջական հոդվածը թերթի այսօրվա համարում: