«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես հայտնի է սեպտեմբերի 25-ին ՀՀ որոշ համայնքներում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ: Ադրբեջանի կողմից իրականցված ռազմական ագրեսիայի հաջորդ իսկ օրը իշխանության, նաև մյուս ուժերի թեկնածուները միաբերան հայտարարեցին, որ երկրում ստեղծված իրադրությամբ պայմանավորված դադարեցնում են նախընտրական քարոզարշավը։
Սակայն, «Փաստ» թերթը տեղեկություններ է ստանում, որ իշխանական թեկնածուների զգալի մասի դեպքում այդ հայտարարությունը պարզապես իմիտացիա է, քանզի նրանք քարոզարշավն իրականացնում են «տակից»։ Բանն այն է, որ ընտրություններին մնացել է մեկ շաբաթ, իսկ քպականների համար ամեն մի ձայնը կարևոր է հատկապես այն համայնքներում, որտեղ հակառակորդ թեկնածուները հանրային լայն աջակցություն ունեն։
Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ ճիշտ է ներկայումս նախընտրական շտաբները փակ են, բայց հանդիպումներ են կազմակերպվում ՔՊ-ի կողմնակիցների տներում, ընդ որում հաճախ ճոխ սեղանների շուրջ։
Մանրամասները «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: