Նա այնտեղ կմասնակցի ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Օգոստոսի 8-ին արձակուրդից վերադարձած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործուղումների միանգամից մի քանի որոշում է ստորագրել, ըստ այդմ ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար սեպտեմբերի 21-24-ը Իզմիր (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը: Վերջինս, ի դեպ, դարձյալ Ալեն Սիմոյանի որոշմամբ, Թուրքիայից անմիջապես Ստրասբուրգ կմեկնի նորից գործուղման: Այստեղ սեպտեմբերի 25-28-ը նա կմասնակցի Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության եւ կառավարման հարցերի եվրոպական հանձնաժողովի աշխատանքային խմբի «Խորհրդակցական մասնակցային ժողովրդավարություն» թեմայով քննարկման աշխատանքներին:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ սեպտեմբերի 4-6-ը Շվեյցարիայի Բեռն, 7-ին Նյոշատել քաղաքներում ԵԽԽՎ Իրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին կմասնակցի: Ի դեպ, վերոնշյալ բոլոր գործուղումների ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը վճարվելու է ԱԺ բյուջեի հարկատուներիս հաշվին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: