«Ահազանգներ ունենք, որ մոտենում են սպաների եւ զինծառայողների, որ գնան մասնակցեն հավաքների»,- Ստեփանակերտում հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՝ անդրադառնալով Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակին:
Նրա խոսքով, այդ զինծառայողները մեզ զգուշացրել են եւ մենք բոլորին ասել ենք, որ օրենքով եւ Սահմանադրության համաձայն՝ իրենք չեն կարող քաղաքական կամ հասարակական կազմակերպությունների անդամներ լինել, մասնակցել հավաքների:
Միեւնույն ժամանակ նա բացասական պատասխան տվեց հարցին՝ արդյո՞ք ահազանգերը կապ ունեն նախագահի հրաժարականը պահանջող ցույցերի հետ՝ նախարարը բացասական պատասխան տվեց:
Ավելի վաղ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել էր գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Նշվում էր, որ Փաշինյանը հուլիսի 7-ին շտապ իր մոտ էր կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ տալու համար՝ կապված նրա հետ, որ Արզումանյանն Արցախում քաղաքական գործընթացների մեջ է ներգրավված եղել:
Նշենք, որ դրանից օրեր առաջ «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով: