26 Սեպտեմբերի, 2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սեպտեմբերի 8-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր` Երևանում` Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել: Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին:

Ավելին` ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեզ հետ զրույցում հաստատել էր այդ լուրերը` նշելով, որ միջադեպին ոստիկանությունում ընթացք է տրվել: «Անկեղծ ասած, տեղեկացված եմ, և դրան ընթացք է տրված»: Օսիպյանի խոսքով` հիմա նյութեր են նախապատրաստում. «Ընթացքի մասին ձեզ լրացուցիչ կասենք»:

Անցել է տևական ժամանակ, և «Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հետաքրքրվեց, թե ինչ ճակատագրի արժանացավ տեղի ունեցած միջադեպը, ի պատասխան` ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ միջադեպով հարուցվել է քրեական գործ, և այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս