Նախ երեկ առավոտից Երևան մտնող ճանապարհին ոստիկանները կանգնեցրել էին բազմաթիվ բեռնատարներ խոչընդոտելով նրանց մուտքը մայրաքաղաք: Երկրորդ մեր տեղեկություններով, հանձնարարական է տրված հնարավորինս շատ քրեական վարույթներ նախաձեռնել մյուսների «աչքը վախեցնելու» համար: Այդ թվում Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կատարված միջադեպի մասնակիցների նկատմամբ ուզում են «իրավական» գործընթաց իրականացնել:
Երեկ տեղեկություն ստացվեց, որ ՊԵԿ-ի մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ մտել են «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ որևէ առնչություն ունեցող կազմակերպություններ: Մի խոսքով, ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել»: Մեր տեղեկություններով, վերը նշվածը «միայն ծաղիկներն» են:»:
Մանրամասները «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: