РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հաստատել է Կեմերովոյում «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով 53 անձանց մահը: Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով` Կեմերովոյի առևտրի կենտրոնում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 14 մահացածների մարմիններ:
«Այսպիսով, այս պահին 53 քաղաքացիների մահը հաստատվել է», – ասել է Պետրենկոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվել է 16 մարդ: