26 Հունվարի, 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու լուրը ոչ բոլոր ՀՀԿ-ականներին է տխրեցրել։ Մի մասն է միայն ափսոսանքով վերաբերվում, մյուսների տրամադրությունը խիստ բարձրացել է։

Հատկապես ոգևորված են երիտհհկականները՝ Շարմազանով, Աշոտյան։ Այս թիմում է նաև Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ում հաճախ էր կշտամբում Աբրահամյանը կառավարության նիստերի ժամանակ։ Աբրահամյանի հեռանալը ձեռնտու էր նաև նախկին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, ՀՀԿ հնաբնակներ Գագիկ Մելիքյանին և ուրիշների։ Նրանք սկսել են անգամ բացահայտ արտահայտել Աբրահամյանի հանդեպ իրենց վերաբերմունքը և ասել՝ «մենք վաղուց էինք ասում…»։ Տեղեկացանք նաև, որ Աբրահամյանի հակառակորդ թևը՝ հնաբնակները, երեկ անգամ նշել են Արգամիչի հեռացման «ավետիսը»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս