28 Հունիսի, 2023
Մինչ Վաշինգտոնում խաղաղության պայմանագիրն է քննարկվում, Ադրբեջանն Արցախում էսկալացիայի է դիմում։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն քարտուղար Մետաքսե Հակոբյանը։

Արցախցի պատգամավորի համոզմամբ՝ նման դեպքում, երբ ադրբեջանական կողմը սադրանքի է դիմում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պետք է դադարեցնի բանակցությունները և վերադառնա։

«Այս իրավիճակում նման օրակարգից խոսելն ամոթ է։ Լավ հիշում ենք, երբ նախորդ տարվա դեկտեմբերին պետք է տեղի ունենար արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը, Արարատ Միրզոյանը չներկայացավ՝ պատճառաբանելով Արցախի շրջափակումը։ Եթե այն ժամանակ ԱԳ նախարարը հումանիտար հարցերի քնարկումով պայմանավորված հանդիպման չի մասնակցել, հիմա առավել ևս չպետք է մասնակցի, երբ բանակցությունների ֆոնին կողմերից մեկը մյուսի նկատմամբ պատերազմական գործողություններ է իրականացնում, որի հետևանքով կան զոհեր»,- նկատեց Հակոբյանը։

kotayk

Լրահոս