«Իրավունք» թերթը գրում է. «Հաշված օրեր անց սեպտեմբերի 1-ին, աշակերտներն ու ուսուցիչները դպրոցական ղողանջների ներքո կազդարարեն ուսումնական տարվա մեկնարկը:
Սակայն այս տարի Գիտելիքի տոնը մի քանի տասնյակ ուսուցչի համար կհիշվի որպես գործազրկության օր: Ուշագրավ է այն, որ դպրոցների ու ուսուցիչների օպտիմալացման գործում վարպետացած ՀՀ կրթության և գիտության ՀՅԴ-ական նախարար Լևոն Մկրտչյանն «Իրավունքի» հետ զրույցում այս խնդրին անդրադարձավ իրեն բնորոշ բոհեմական հանգստությամբ: «Մենք հիմա չենք կարող տվյալները հրապարակել թե խոսքը կոնկրետ քանի ուսուցչի մասին է, որովհետև բոլոր ուսուցիչներին փորձում ենք աշխատանք առաջարկել այլ տեղում: Եթե իրենք կհրաժարվեն, արդեն կգործի փոխհատուցման տարբերակը: Այսինքն սա գործընթաց է, որը մինչև սեպտեմբերի 10-ը կկարգավորենք: Հիմա մենք մեկ-մեկ ցուցակագրում ենք ուսուցիչներին, որոնց թիվը մի քանի տասնյակ պետք է լինի սկսելով Երևան քաղաքից»:
Ավելի մանրամասն թերթի այսօրվա համարում: