14 Հոկտեմբերի, 2023

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռուդոլֆ Գարբոյանը դարձավ Եվրոպայի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի գավաթի անդրանիկ խաղարկության 51 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ մարզիկը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Բայիր Բատլաևի հետ և զիջեց 5:0 հաշվով:

Ավելի ուշ ոսկե մեդալի համար կմրցի Նարեկ Մանասյանը:

Նախօրեին Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիրներ էին դարձել Ռաֆայել Հարությունյանը, Ռուսլան Ասլիկյանը և Բարեղամ Հարությունյանը:

kotayk

Լրահոս