Պարտքը, Աբրահամյանն առ այսօր չի կարողանում հետ ստանալ կա չնայած Սամվել Բաբայանից հօգուտ իրեն 400 հազար ԱՄՆ դոլար կամ 164 միլիոն դրամ բռնագանձելու մասին հանուն Հայաստանի Հանրապետության կայացված և օրինական ուժ ստացած վճիռ։ Վճռից 6 տարի անց Սամվել Բաբայանի շահերի պաշտպանը դիմել էր Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ ընդդեմ առաջին ատյանի դատարանի վճռի, սակայն երկու ատյաններն էլ վճիռը թողել էին անփոփոխ:
Ինչպես Hraparak.am-ին տեղեկացրեց Ալեքսանդր Աբրահամյանը, սրանից հետո Սամվել Բաբայանն իրեն սնանկ ճանաչելու հայցով դիմել է դատարան: Այս ընթացքում Ալեքսանդր Աբրահամյանը հայտնաբերել էր Բաբայանին պատկանող 2 գույք բնակարան Ստեփանակերտում և մեքենա, որ Սամվել Բաբայանի կալանավորման ժամանակ տարվել էր Ազգային անվտանգության ծառայություն:
Հարցին, թե ինչու է նման մեծ գումար տվել, արդյոք բացատրություն եղել է, գործարարն ասաց.«Դե, իր գործերի համար, տարբեր: Մենք շատ լավ հարաբերություններ ունեինք, մոտիկ էինք, չէի սպասում, որ կխաբի: Ես իրեն տվեցի, ինքը միշտ ասում էր կվերադարձնեմ, կվերադարձնեմ, մեկ անգամ երկարացրեցինք վերադարձնելու պահը, հետո, որ տեսա չի վերադարձնում և սրոկները մոտենում են, դիմեցի դատարան»: