Այսպես, համապատասխան փաստաթղթի 27-րդ հոդվածում ասվում է. «Եթե կողմերից մեկը հայտարարում է սույն պայմանագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին, ռուսական ռազմաբազայի վերացման հետ կապված հարցերը լուծվում են խառը հանձնաժողովի կողմից։ Ռուսաստանյան ռազմաբազայի լուծարումը պետք է ավարտվի կողմերի միջև համաձայնեցված ժամկետում»։
2010 թվականին Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված ռուսաստանյան բազայի մասին համաձայնագրի թիվ 5 արձանագրության համաձայն, Հայաստանի տարածքում դրա գտնվելու ժամկետը երկարացվել է մինչև 2044 թվականը։
Այս տեղեկությունը հաստատել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը։
«Համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված պայմանագրի, պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո այն ավտոմատ կերպով երկարաձգվում է ևս հինգ տարի ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը գրավոր չծանուցի մյուս կողմին պայմանագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին դրա գործողության հաջորդ ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ: Այս համաձայնագրի դրույթները կարող են վերանայվել կողմերից մեկի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ»,- ասել է Շվիտկինը։