Ժամեր առաջ վարչապետը հայտարարեց Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի մասին:
Այժմ անհրաժեշտ է`
Գումարել կառավարության արտահերթ նիստ, որտեղ հաստատել նախապես մշակված (եթե չկա, ապա շտապ մշակեք)` հիվանդների հայտնաբերման, տեղափոխման, մեկուսացման և բուժման գործելակարգերը: Առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների համար իրականացնել հակիրճ, բայց բովանդակային վերապատրաստում ըստ վերը նշված գործելակարգերի Վերապատրաստել ստացիոնար հիմնարկներում աշխատող բուժանձնակազմին (առաջնահերթությունը տալ մասնավորապես թերապևտներին և ռեանիմոտոլոգներին) ըստ վերը նշված գործելակարգերի Հնարավորության դեպքում բոլոր կորոնավիրուսով հիվանդներին առանձնացնել մեկ հիվանդանոցում Քննարկել և հաստատել ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդի տրամադրման ժամկետների փոփոխման հարցը Ռիսկի խմբում գնտվող անձանց բաժանել դիմակներ
Դեռևս այսքանը:
Սպասենք պետական մարմինների արձագանքին:
Հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ խուճապի չմատնվել, սակայն սահմանափակել ձեր այցելությունը հանրային վայրեր: Հիվանդության ախտանիշների ի հայտ գալուն պես, խնդրում եմ դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ:
Սա բուժելի հիվանդություն է:
Առողջ եղեք:
Գրառումը Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից։