«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամը դատական հայց է ներկայացրել արտաքին գործերի նախարարության դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնադրամը, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջել է պարտավորեցնել ԱԳՆ-ին երկարաձգել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամի գրանցումը:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանի հետ:
Վերջինս պարզաբանեց. «Խնդիրը կապված է մեքենաների գրանցման հետ: Ամեն տարի մեքենաների գրանցումը թարմացվում է, եւ մենք ցանկանում ենք, որ ամեն տարի չթարմացվի գրանցումը, այլ լինի մշատական, ուստի այդ տեսանկյունից ենք դիմել դատարան, խնդիրը տեխնիկական հարթւոյթնա մեջ է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում