15 Ապրիլի, 2022

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել առաջադրանքները Լեռնային Ղարաբաղի տարածքում: Խաղաղապահները 27 դիտակետերում իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը»,- ասված է հայտարարության մեջ։

Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում չորս երթուղիներով պարեկություն է իրականացվել։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են ստուգել և մաքրել տարածքը ականներից և չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 1,5 հա տարածք։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից և պարկուճներից մաքրվել է 2367,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է26260 պայթուցիկ առարկա։

kotayk

Լրահոս