15 Ապրիլի, 2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեյսնաը այսօր Hraparak.am-ի հետ զրույցում խոսել է իր անկուսակցական լինելու մասին, և նշել, որ եթե երբևէ   կուսակցական չի եղել, բայց, իհարկե, մշտապես դիտարկում է կուսակցական լինելու հարցը  և երբ  որոշումս կայացնի, կդիմի այդ կուսակցությանն անդամագրվելու․«Հենց համահունչ են, դրա համար էլ, անդամագրվելու պարագայում, կդիտարկեմ հենց առաջինը ՔՊ-ն»։

Բայց,2021–ի խորհրդարանական ընտրություններում Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում էր, և հեևաբար պատգամավորի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթեր է ներկայարցել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Հանձնաժողովի կայքում հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Անվան գծանշումը ԿԸՀ կայքում միայն նշանակում է, որ նա ԿԸՀ որոշմամբ հրաժարվել է մանդատից, պատճառը Կառավարության կազմում ընդգրկվելն էր։ Այլ թեկնածուներ, որոնք կուսակցական չեն, կամ այլ կուսակցության անդամ են, նույն աղյուսակում հենց այդպես էլ նշված է։

kotayk

Լրահոս