6 Սեպտեմբերի, 2021

ԲՀԿ նախկին պատգամավոր, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը խզել է բոլոր կապերը ԲՀԿ-ի հետ, գրում է ArmDaily.am-ը: Լրատվականին հասած տեղեկությունների համաձայն՝ Տոնոյանը պատրաստվում է մեկնել արտերկիր՝ իր ամուսնու մոտ։ Այն լիազորությունները, որ նրան էր վերապահված այժմ իրականացնում է ԲՀԿ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը։

Տեղեկությունը ճշտելու համար լրատվամիջոցը փորձել է կապ հաստատել Իվետա Տոնոյանի հետ, սակայն վերջինս զանգերին չի պատասխանել։

Շաքե Իսայանն ասել է, հարկ չի համարում իր գործընկերների մասին խոսելու։

kotayk

Լրահոս