30 Մարտի, 2022
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ադրբեջանում ապօրինի կերպով կալանավորված հայ գերիների պահման պայմաններին և նրանց ապագային։

Զեկույցում նշվում է, որ դեռևս սեպտեմբերին Եվրախորհուրդն իր զեկույցում «անհանգստություն էր հայտնել տասնյակ բանտարկյալների անմարդկային պայմաններում գտնվելու փաստի կապակցությամբ։

Ըստ հաղորդագրության՝ դեռ նախորդ տարեվերջին Ադրբեջանում գերիների ստույգ թիվը հայտնի չէր։

«Տասնյակ բանտարկյալներ շարունակում են մնալ անմարդկային պայմաններում, ենթարկվել հապճեպ, անարդար դատավարությունների։ Մոտ 30 հայ գերիների ճակատագիրն ու գտնվելու վայրը մնում են անհայտ՝ նրանց բռնի անհետացման և հնարավոր սպանության մասին պնդումների ֆոնին»,- ասվում է զեկույցում:

Amnesty International-ի փորձագետները հայտնել են նաև, որ ստացվել են խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ հաղորդագրություններ, որոնցում հաստատվում է, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները խոշտանգել են հայ գերիներին և ենթարկել տարբեր տեսակի դաժանությունների նրանց գերեվարման, տեղափոխման և կալանավորման ժամանակ, սակայն նման հաղորդումների արդյունավետ հետաքննություն չի իրականացվել:

kotayk

Լրահոս