mnews

27 Հունվարի, 2017

Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա, մասնավորապես, գրել է.

«Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը:

Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 26-ին, ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով իր ղեկավարած կուսակցությունից տեղի ունեցող արտահոսքին՝ նշել էր. «Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են»:

kotayk

Լրահոս