19 Ապրիլի, 2022

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ եւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսը հսկվել է Օպերայի շենքի տանիքից:

«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ են հայտնվել լուսանկարներ, ինչից երեւում է, որ Օպերայի շենքի տանիքում կանգնած մի քանի տղամարդ հետեւում են Վանեցյանի ասուլիսին ու, ըստ երեւույթին, տեսանկարահանում այն: Թե ովքեր են այդ մարդիկ, միայն ենթադրել կարելի է: Պարզ է, սակայն, որ նրանք եթե Վանեցյանի համախոհները, առավելեւս՝ լրագրողներ լինեին, այդտեղ չէին բարձրանա. ո՛չ լրագրողները, ո՛չ էլ ասուլիսով հետաքրքրված անձինք Վանեցյանին տանիքից տեսնելու ու նկարելու շարժառիթ հաստատ չէին ունենա»։

Нет описания.

kotayk

Լրահոս