Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Տարածվեց տեղեկատվություն, թե Իսրայելը Ադրբեջանում իր զինվորական անձնակազմը դուրս բերելու որոշում է կայացրել։ ԵՒ հանկարծ բոլորը հիշեցին, որ Ադրբեջանը Իսրայելի ռազմական հենակետն է Իրանի հյուսիսային սահմանների երկայնքով։
Ինչքան Իսրայելի համար գործընթացները անդառնալի լինեն, այնքան հավանականությունը մեծ է, որ ադրբեջանական պրոքսին կդրվի գործունեության մեջ։
Իհարկե, տեղին է նշել, որ Հարավային Կովկասում ստեղծված այս անբարենպաստ և վտանգավոր կոնֆիգուրացիան արդյունքն է նաև 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ սկսված ահաբեկչական պատերազմի ընթացքում Իրանի կողմից դրսևորված պասիվ վարքագծի։ Անկախ նրանից, թե ինչպիսի դիրքորոշում կունենային Հայաստանի իշխանությունները, Իրանը կարող էր տարածաշրջանում հայտնված ահաբեկչական խմբավորումների առկայությունը օգտագործել և միջամտել արյունահեղության դադարեցմանը ավելի վաղ փուլերում։
Բայց եղածը եղած է, հիմա մնում է հաղթահարել ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը և չեզոքացնել ադրբեջանական պրոքսին…»։