Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Կորեայի ազատագրման 79-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքների համար և վստահություն հայտնել, որ Ռուսաստանը, անշուշտ, կհաղթի «սրբազան պատերազմում» տարածաշրջանում խաղաղության և միջազգային արդարության հասնելու համար, հայտնում է Կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA):
Օգոստոսի 13-ին Պուտինը շնորհավորել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ազգային տոնի Ազատագրման օրվա կապակցությամբ և ասել, որ Փհենյանի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն ու համագործակցությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին և տարածաշրջանային կայունության ապահովմանը։ Կիմ Չեն Ընը ի պատասխան հեռագիր է ուղարկել Պուտինին հաստատելով, որ Հյուսիսային Կորեայի ժողովուրդը «հարգանքով» հիշում է զոհված խորհրդային զինվորների սխրագործությունները, որոնք կորեական զորքերի հետ միասին կռվել են Կորեայի ազատագրման համար տալով իրենց «անգին» կյանքը։
Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ երկու երկրների բանակների և ժողովուրդների միջև եղբայրությունն ու ջերմ զգացումը, որոնք ամրապնդվել են ընդհանուր թշնամու դեմ արյունալի պայքարում, այսօր էլ ծառայում են որպես հզոր շարժիչ ուժ, որը թույլ է տալիս զարգացնել հյուսիսկորեառուսական բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը որպես համապարփակ ռազմավարական գործընկերություն խթանելով բազմաբևեռ խաղաղության ստեղծումը։