Միացյալ Նահանգներն ու Իրանը շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին, Իտալիայի մայրաքաղաքում կանցկացնեն միջուկային բանակցությունների երկրորդ փուլը։
Այս մասին հայտնում է Axios հրատարակությունը՝ հղում անելով նախապատրաստական աշխատանքներին ծանոթ աղբյուրներին։
Լրագրողների խոսքով՝ Վաշինգտոնը գոհ է եղել ապրիլի 12-ին կայացած առաջին հանդիպման արդյունքներից և պնդում է, որ հաջորդ փուլն անցկացվի ուղիղ երկխոսության ձևաչափով՝ երկար ժամանակ անց առաջին անգամ։ Բանակցություններին կմասնակցեն Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Աղբյուրը նշում է, որ առաջին հանդիպումը եղել է «իմաստալից և արդյունավետ», չնայած կողմերի միջև նախնական անվստահությանը: Իրանական պատվիրակությունը հիշեցրել է, որ Դոնալդ Թրամփն արդեն դուրս է եկել միջուկային նախորդ համաձայնագրից, ուստի այս սցենարի կրկնության վերաբերյալ մտահոգությունները մնում են։
ԱՄՆ-ն իր հերթին մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ռազմական բաղադրիչի վերաբերյալ։