Նշեցնք, որ ՀՀ գլխավոր դատախազության 2023 թվականին ներկայացված տեղեկատվության համաձայն ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող գործով հայցվոր ՀՀ գլխավոր դատախազության, պատասխանող ՀՀ կադաստրի կոմիտե, երրորդ անձինք «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության, «ԱՕԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Օշըն Փըսիֆիք Գլոբըլ Փրոփըրթիզ Լիմիթիդ» ընկերության, Գագիկ Սահադյանի և Ադելա Ստեփանյանի միջև կնքվել էր հաշտության համաձայնություն, համաձայն որի Երևան քաղաքի Աբովյան փողոց թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը։
Գլխավոր դատախազ Աննա Հայրապետյանը հստակեցրեց, որ դա կադաստրային արժեքն է. «2011 թվականի դրությամբ շենքի եւ հողամասի շուկայական արժեքը գրանցվել է 1,5 մլրդ դրամ, ներկայիս շուկայական արժեքը մի քանի անգամ գերազանցնում է այդ թիվը»:
Իր հերթին Նիկոլ Փաշինյանն ասաց. «Աբովյան փողոցում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող ԱՕԿՍ-ի շենքը ժամանակին մասնավորեցված է եղել, եւ ի մեր իրավապահ մարմինները պարզել են, որ ապօրինի կերպով է մասնավորեցված եղել: Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացների շրջանակում գույքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Հիմա այս որոշումով այդ շենքն ամրացնում ենք պետական գույքի կառավարման կոմիտեին: Մեր իրավապահների գործունեության արդյունքում են հանգամանքները պարզվել»,-ասաց Փաշինյանը: