Ռուսաստանը կհաղթի Արևմուտքի հետ գլոբալ դիմակայությունում, և առանց ՌԴ-ի Հայաստանը չի պահպանվի որպես պետություն։ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները միասնական են, և այս առումով մեր դարավոր պատմությունը ամեն անգամ ապացուցում է, որ երկու երկրներն էլ միմյանց կարիքն ունեն, և որ առանց Ռուսաստանի Հայաստան չի լինի, բայց Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը այլ կերպ է մտածում։ Այս մասին Մոսկվայում ընթացող «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։
Նրա խոսքով՝ պատմականորեն Ռուսաստանը երբեք կոշտ կանոններ և դոգմաներ չի պարտադրել իր կազմի մեջ մտնող կամ իր հետ դաշնակցող ժողովուրդներին: Խոսքը միշտ եղել է համատեղ գործերի, ընդհանուր անվտանգության մասին, և պատմության մեջ եղել են պահեր, երբ Ռուսաստանը օգնության է հասել ու, փաստորեն, փրկել Հայաստանը: