27 Սեպտեմբերի, 2022

«Արցախի հարցի լուծումը կլինի այն, որ Արցախի ինքնորոշման, արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչեն: Եթե էսօր չկա այդ ճանաչումը՝ Արցախի հարցը լուծված չէ: Իսկ այն, ինչ երեկ ՀՀ առաջին նախագահն է ասել, Նիկոլ Փաշինյանի թեզերն են՝ ժողովրդի մեջ պանիկա տարածելու, որպեսզի այն ցավալի որոշումները, որ կայացվել են, ժողովրդին ներկայացնեն, թե այլ ելք չկար: Դա պարտվողական տեսակետ էր, որը արցախահայությունը երբեք չի ընդունի: Արցախի հարցը լուծումը արցախահայության իրավունքի ճանաչումն է, դրանից այն կողմ եթե մեկը մտածում է, որ արցախահայության հարցը լուծվել է, ուրեմն նա Ադրբեջանի ջրաղացին ջուր է լցնում»:

Ani Product

Խոսելով այն մասին, թե արդյոք Հայաստանը այլևս խոսք չունի Արցախի հարցում, Գալստյանը պնդեց, որ դա Նիկոլ Փաշինյանի տեսակետն է.

Ani Product

«Դեռ 2018 թվականից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը չի կարողանում արցախահայության անունից խոսել, ինքը ամպագոռգոռ հայտարարություններ էր անում, թե Արցախը Հայաստան է և վերջ, այդ ժամանակ էր, երբ մենք Արցախից բարձրաձայնում էինք, որ Հայաստանը չպետք է ներքաշվի այդ թեզերի մեջ, նա պետք է կանգնի որպես Արցախի անվտանգության երաշխավոր: Հակառակ դեպքում` ունենալու ենք այն, ինչ ունեցանք, և այսօր արդեն, առնչվում ենք դրա հետ: Եվ եթե էսօր Հայաստանը, ինչպես տեսնում ենք, ձեռքերը լվանում է Արցախից և չի ուզում Արցախի հարցով զբաղվի, նրան պարտադրում են այլ խնդիրներ, Սյունիքի միջանցq են պարտադրելու և այլ տարածքային, այսպես ասենք, ոտնձգություններ են ունենալու հայկական սուվերեն տարածքների նկատմամբ»,-նշեց նա:

Գալստյանի խոսքով՝ այսօր բոլորը պետք է կանգնեն Արցախի կողքին.

«Այո՛, էսօր պետք է Հայաստանի իշխանություններից սկսած բոլորս միաձայն կանգնենք Արցախի կողքին և ասենք Արցախի հարցը լուծված չի: ԵՎ Արցախի հարցի լուծումը պատկերացնում ենք արցախահայության ինքնորոշմամբ: Եթե հրաժարվենք այս թեզից՝ կորցնելու ենք շատ ավելին՝ թե՛ տարածքներ, թե՛ հայրենիք»,- եզրափակեց Գալստյանը:

 

 

Լրահոս