Ըստ նրա, այստեղ կատարողականը 33 տոկոս է։ Պատգամավորը նշեց, թե փոխնախարարը պատճառաբանում է, որ շատ դեպքերում ծրագրերն իրականացված են, ուղղակի հաշիվապրանքագիրը չեն ստացել և չեն վճարել։ «Կամ էլ ասում եք կարող է ծրագիրն ավարտված չէ, բայց կանխավճար ենք տվել, այնպես չլինի, որ Սնուփ Դոգի օրն ընկնենք․ փողը տանք, Սնուփ Դոգը չերգի»,-ասաց նա։
Փոխնախարարը կրկնեց, որ հիմնանորոգվող ծրագրերից ունեն տարեկան ավարտվող ծրագրեր, որ կատարողականի բարձր մակարդակ ունեն։
«9 ամսվա կատարողականի տիրույթում ակտերի կատարման տարեվերջին է լինում ավարտականը ստանալ։ Հիմնականում խոշոր ծրագրերում առաջընթաց կա, ինչպես, օրինակ Կապսի ջրամբարի դեպքում։ Պայմանագիրը կնքվել է, մեկնարկել են աշխատանքները և իրենք էլ կանխավճար են տալիս»,-ասաց նա։
Խաչատրյանն արձանագրեց, որ Կապսի ջրամբարի ծրագիրը 5 տարի կանգնած էր և միայն 2023-ին է վերսկսվել։