23 Ապրիլի, 2024

Բաքուն համաձայնել է Ղազախստանի առաջարկին՝ ընդունելու Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում կայացած միջազգային խորհրդաժողովի ժամանակ։ «Ղազախստանը դիմել է մեզ՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով։ Մենք համաձայնել ենք և պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես համաձայնվի, ապա հանդիպումը կկայանա Ղազախստանում»,- ասել է Ալիևը։
kotayk

Լրահոս