««Շտապելը սատանայի գործ է», – պնդում է իրանական ասացվածքը։ Սա այն բանաձևումներից է, որը բնորոշում է նաև իրանական քաղաքական աշխարհայացքն ու գործելաոճը։
Իրանի վրիժառական գործողության սպառնալիքը և սպասումն ինքնին հոգեբանորեն հյուծող է, ինչի մասին արդեն խոսում են նաև Իսրայելի ներսում։
Ժամանակակից պատերազմները այլևս միայն խրամատներում չեն, այլ կրում են համատարած բնույթ ընդգրկելով թշնամուն թուլացնելու, խոցելու և չեզոքացնելու բոլոր հնարավորություններն անխտիր բոլոր ոլորտներում, մինչդեռ մեզ թվում է, թե պատերազմը միայն կրակելով է, և եթե կրակոց չկա, ապա խաղաղություն է։
Դեռևս «սառը պատերազմը» ցույց տվեց, թե որքան արդյունավետ կարող են լինել անկրակոց պատերազմները, մինչդեռ մենք մոռացել են, որ Հայաստանը նույնպես պատերազմի մեջ է ընդ որում, Բաքվի բարբարոսսկան վարչախմբի կողմից մեր դեմ վարվող համատարած պատերազմի, որի նպատակը մեկն է ոչնչացնել մեզ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև դարձնելով անողնաշար և անդիմադրողունակ զանգված։
Եթե մենք չենք արձանագրում այս անհերքելի փաստը և չենք կառուցում մեր ազգային տեսլականը, դրանից բխող ծրագիրն ու այդ ծրագրի հիման վրա արվող գործողությունները մշտական համատարած պատերազմին պատրաստ լինելու բնական և տրամաբանական ձգտմամբ, նույնիսկ եթե դա պահանջելու է պայմանականորեն վատ ապրել մինչև թշնամուն ոչնչացնելը, ապա ոչ միայն լավ չենք ապրելու, այլ նաև միգուցե և հնարավորություն չունենանք գոյություն քարշ տալու»։