«Կոռուպցիոն արարքները կոշտ քննադատող ակտիվիստի նկատմամբ բռնությունը հրապարակավ արդարացնող Անի Խաչատրյանի նկատմամբ անգամ քրեական հետապնդում չեն սկսում, մինչդեռ արցախցի կանանց ու աղջիկներին ադրբեջանական զինծառայողներին սեռական բնույթի ծառայություններ մատուցելու, ինչպես նաև արցախցի զինվորականներին ադրբեջանցի զինծառայողներին սադրելու մեջ մեղադրող Ռոման Բաղդասարյանին ծեծելու կոչով դիմած ռուսաստանաբնակ հայտնի բարերար Ժիրայր Մանուչարյանի նկատմամբ արդեն 4 տարուց ավել է՝ քրեական հետապնդումը չեն դադարեցնում, հետախուզումը չեն վերացնում, վաղեմություն կիրառել էլ չեն համաձայնում։
Ի դեպ, Անի Խաչատրյանի արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ, առնվազն 3-րդ կետով օրենսդիրը նախատեսել է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում, մինչդեռ Ժիրայր Մանուչարյանի արարքի համար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226․1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է առավելագույնը մեկ տարի ժամկետով ազատազրկում։