3 Մայիսի, 2025

Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ  Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

«Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
«Ford Mustang»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ»,- գրում է կայքը։

Լրահոս