Երիտասարդ հայ բռնցքամարտիկները հաջող մրցելույթներ են ունեցել Վրաստանում կայացած Ակակի Կակաուրիձեի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում։ Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր երիտասարդական ընտրանին նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ։
Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել և պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 55 կգ Վաղարշակ Քեյանը, 65 կգ Ալիկ Կճոյանը, 75 կգ Սամվել Սիրամարգյանը և 90 կգ Սարգիս Անդրեասյանը։
50 կգ Վահրամ Դովլաթբեկյանը և 70 կգ Արտյոմ Ստեփանյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 60 կգ Տիգրան Մակիչյանը, 70 կգ Արգիշտի Հակոբյանը, 80 կգ Ալբերտ Հարությունյանը և 85 կգ Րաֆֆի Խաչատրյանը՝ բրոնզե մեդալ։
51