ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ներկայացուցիչը խնդրել է համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել՝ կապված Հնդկաստանի հետ լարվածության աճի, Ջամմու և Քաշմիրում վերջին զարգացումների և տարածաշրջանային անվտանգության հարցերի հետ։
Այս մասին հայտնել է պակիստանյան առաքելության ներկայացուցիչ Ամանատ Ալին։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային իրավիճակի վատթարացման և Հնդկաստանի ու Պակիստանի միջև լարվածության աճի ֆոնին, մասնավորապես՝ Ջամմուում և Քաշմիրում ստեղծված իրավիճակի շուրջ, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային խաղաղության և անվտանգության համար, Պակիստանը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ փակ խորհրդակցություններ անցկացնելու խնդրանքով։
ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ներկայացուցիչ Ասիմ Իֆթիխար Ահմեդը հայտարարությամբ հանդես կգա Անվտանգության խորհրդի նիստից հետո։