5 Մայիսի, 2025

«Իմ նախագծերը բոլորն ընդունվել են Ազգային ժողովի կողմից, առաջիկայում էլ ունեմ լուրջ  նախագծեր, որոնք ի շահ մեր պետության պետք է ընդունենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Հարցին՝ ինչո՞ւ են այդ դեպքում ՔՊ–ական պատգամավորները դժգոհություն հայտնում, նույնիսկ վարչության նիստ են ուզում անել իր հարցը քննարկելու համար, նա պատասխանեց. «Ով դժգոհություն է հայտնում, իրեն հարցրեք։

Ես որևէ մեկին չեմ ուզում անդրադառնալ, առավել ևս, որ դա վերացական խոսակցություններ են։ Իմ աշխատանքը ի նպաստ մեր երկրի է»։

Հարցին՝ ստացե՞լ է Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու առաջարկով նամակը, նա պատասխանեց, որ ծանրաբեռնվածության պատճառով չի հասցել ծանոթանալ, սակայն բացասական պատասխան տվեց դրան միանալու հավանականությանը։

 

Լրահոս