89 տարեկանում մահացել է ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Նա 1958-ին ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ աստղաֆիզիկոսի որակավորմամբ։
Սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։
1965 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում, 1983-1993 թթ.՝ ԵՊՀ գերբարձր հաճախությունների ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1993-2006 թթ.՝ ԵՊՀ ռեկտոր։
2006-2021 թվականներին եղել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը։ Մարտիրոսյանը ԵՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահն էր։
73