21 Ապրիլի, 2024

Ցեղասպանության դեմ պայքարը միշտ եղել է հայ ժողովրդի դեմ պայքարների ճակատին՝ յուրաքանչյուր հանգրվանին էլ ավելի մարտահրավերներ բացելով մեր առաջ. այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ Անթիլիասում անցկացվող «Ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարին, այս մասին հայտնում են Կիլիկիո Կաթողիկոսությունից:

Նա մտահոգություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում Ցեղասպանության ճանաչման ու հատուցման պայքարը կարող է նվաղել։

Օսկանյանը խոսել է օկուպացված Արցախում ցեղասպանության հարցը բարձրացնելու շուրջ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի տարած աշխատանքի մասին՝ շեշտելով Հայաստանի իշխանության դերակատարության կարևորությունն այս հարցի շուրջ։

 

kotayk

Լրահոս